7 հոկտեմբերի 2005 - 20:34 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբի պետ.Անկարայի անդամակցությունը ԵՄ-ին օգտակար կլինի ողջ Հարավային Կովկասի համար
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզկեկի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության հարցում «ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին»: «Հայաստանը տնտեսապես թույլ է, եւ այդ հանգամանքը կամրապնդի Ադրբեջանի քաղաքական դիրքերը եւ բարենպաստ պայմաններ կստեղծի հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Բաքվում թուրք գեներալը: Հիլմի Օզկեկը պատրաստակամություն է հայտնել գործակցելու Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական: Նրա խոսքերով, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը օգտակար կլինի ողջ Հարավային Կովկասի համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: