12 մարտի 2013 - 11:34 AMT
Հայաստան կայցելեն Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականներ և մշակութային գործիչներ

«Երկիր» միության հրավերով մարտի 12-16–ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ–կառավարական կազմակերպություններ և կառույցներ։

Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված համատեղ մշակութային–հետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարների քննարկումը։

Այցի կազմակերպմանը օժանդակում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։