12 մարտի 2013 - 12:54 AMT
Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում. Հռոմի պապն իտալացի՞ կլինի

Բուքմեյքերները կարծում են, որ նորՀռոմի պապն իտալացի կլինի: Մեծ Բրիտանիայի ամենամեծ բուքմեյքերական գրասենյակներից մեկը՝ William Hill-ը նախապատվությունը տալիս է Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սկոլային, հայտնում է Ուտրո.ռու-ն: Նրա գործակիցն այժմ 3,25 է: 4.5 գործակցով նրան է հաջորդում սևամորթ կարդինալ Պիտեր Կոդվո Ապպիահ Թարքսոնը: Եռյակը եզրափակում է ևս մեկ իտալացի՝ Սուրբ աթոռի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն:

Վատիկանում ասյօր տեղի կունենա Հռոմի պապի ընտրության կոնկլավի առաջին նիստը: 115 ընտրիչների վերջնական որոշման մասին կազդարարի սպիտակ ծուխը Սիքստինյան կապելլայի ծխնելույզից: