12 մարտի 2013 - 15:10 AMT
Հայաստանցիները սկսել են ավելի շատ սպառողական վարկեր վերցնել բանկերից

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում հրապարակված տվյալների, 2013թ. հունվարին երկրում գործող առևտրային բանկերը բնակչությանը տրամադրել են 300, 316 մլրդ դրամ ընդհանուր գումարի սպառողական վարկ, ինչն 4,830 մլրդ դրամով ավելի է 2012թ. դեկտեմբերից (295, 486 մլրդ դրամ):

Ընդ որում, քարտերով տրամադրվող վարկերի քանակը 2013թ. հունվարին կազմել է 99, 323 մլրդ դրամ, ավտովարկերինը՝ 16, 159 մլրդ դրամ, կենցաղային ու համակարգչային տեխնիկայի համար՝ 19,996 մլրդ դրամ, ոսկու գրավի դիմաց՝ 97, 110 մլրդ դրամ, այլ սպառողական վարկերը կազմել են – 67, 530 մլրդ դրամ: