12 մարտի 2013 - 15:57 AMT
Ն.Մադուրոն պաշտոնապես գրանցվել է որպես Վենեսուելայի նախագահի թեկնածու

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար ու կումունիստական կուսակցությունից ընտրություններում պաշտոնապես գրանցված թեկնածու Նիկոլաս Մադուրոն խոստացել է իր կողմնակիցներին հաղթելու դեպքում շարունակել բոլիվարյան հեղափոխության կուրսը: Նախընտրական շտաբը նա իր քաղաքական կուռքի պատվին անվանել է Ուգո Չավես: Իր նախընտրական ելույթում նա ասել է, որ պայքարելու է աղքատության ու հանցավորության դեմ:

Ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսը մեղադրել է Մադուրոյին Չավեսի մահը շահարկելու մեջ, հայտնում է euronews-ը: