12 մարտի 2013 - 17:47 AMT
Սերգեյ Մարկով. Գաբալայի ՌԼԿ-ի հարցը փակված է

Եթե 20-րդ դարում բանակ ասելով հասկանում էինք տանկեր, հրթիռներ ու ինքնաթիռներ, ապա 21-րդ դարի բանակը դա կենտրոններն են, հիմնադրամները, շնորհանդեսներն ու ինստիտուտները, SalamNews-ին հայտարարել Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ նախագահի վստահված անձ Սերգեյ Մարկովը:

Մեկնաբանելով Գաբալայի ՌԼԿ փակման փաստը՝ Մարկովը նշել է, որ այդ հարցը փակված է ու վերանայումն արդեն գործնականում անհնար է:

Մարկովը նշել է, որ Ռուսաստանը հարգում է Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում, քանի որ ռադիոլոկացիոն կայանը վերջինիս տարածքում է: Սակայն, ըստ նրա, Ադրբեջանի դիրքորոշման ձևակերպումն այս հարցում մի փոքր սխալ էր, ինչը որոշակի դիսբալանս առաջացրեց Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության մեջ: «Սակայն, բարեկամները կարող են սխալվել, առանց սխալների բարեկամություն չի լինում»,-ասել է Մարկովը:

Ըստ Մարկովի, Ռուսաստանը աշխարհաքաղաքական վնաս չի կրել Գաբալայի ՌԼԿ փակումից: «Սակայն խախտվեց մեր երկրների ռազմական համագործակցության ձևաչափը»,-ասել է Մարկովը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է փոխհատուցել կորուստները՝ Մարկովը ասել է. «Դրա համար էլ մենք Բաքվում ենք գտնվում, այդ կորուստները փոխհատուցելու համար ու զարգացնելու հարաբերությունները քաղաքացիական հանրության մակարդակով»: