12 մարտի 2013 - 17:56 AMT
Թուրքիան ու Շվեդիան պայմանագիր են կնքել ռազմավարական գործընկերության մասին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստոկհոլմ կատարած իր պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հետ: Բանակցությունների ավարտին ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

Թուրքիայի նպատակն է հաջողությամն ավարտել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները, ասել է Գյուլը: Փաստաթղթով նախատեսվում է խորացնել երկկողմ հարաբերություններն ու ընդլայնել համագործակցությունն Անկարայի ու Ստոկհոլմի միջև, հայտնում է Anadolu-ն: