13 մարտի 2013 - 12:23 AMT
ԱՄՆ իշխանությունները 7 մլն դոլարով տուգանել են Google-ին

Google ընկերությունը համաձայնության է եկել ԱՄՆ իշխանությունների հետ 7 մլն դոլար տուգանք վճարելու մասին Street View սերվերի վրա աշխատելիս օգտատերերի տվյալների ապօրինի հավաքագրման համար, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Դեռևս 2010թ. հայտնի դարձավ, որ Google-ի հատուկ ավտոմեքենաները, որոնք լուսանկարներ են անում Street View սերվիսի համար, մի քանի տարի շարունակ ապօրինաբար տվյալներ են հավաքել չպաշտպանված Wi-Fi ցանցերից: ԱՄՆ-ում դա դարձավ Federal Communications Commission, FCC ուսումնասիրության առարկա:

Տուգանքից բացի ընկերությունը պետք է ոչնչացնի 2008-2010թթ. ստացված էլեկտրոնային հասցեներն ու ծածկագրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: