13 մարտի 2013 - 12:29 AMT
Կյանքից հեռացավ Yes լեգենդար խմբի կիթառահար Փիթեր Բենքսը

Բրիտանացի երաժիշտը, Yes լեգենդար խմբի կիթառահար Փիթեր Բենքսը մահացել է Լոնդոնում 65 տարեկան հասակում: Դա տեղի ունեցավ նախորդ շաբաթ, մարտի 7-ին, սակայն հայտնի դարձավ միայն այժմ, երբ նա չներկայացավ իր նախագծերից մեկի ձայնագրությանը: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Yes-ը ստեղծվեց Լոնդոնում 1968թ. և ճանաչում ստացավ արդեն առաջին իսկ համերգից հետո, սակայն Բենքսը խմբում նվագել է ընդամենը երկու տարի՝ 1970-ին նա հեռացավ խմբից և նախաձեռնեց սեփական Flash նախագիծը: