13 մարտի 2013 - 11:44 AMT
Քաթարի թագավորական ընտանիքն աշխատում է Dream Football League նախագծի վրա

Քաթարի թագավորական ընտանիքն աշխատում է Dream Football League նախագծի վրա, տեղեկացնում է The Times-ը: Այդ մրցաշարը դիտարկվում է որպես այլընտրանք Չեմպիոնների լիգային:

Նախատեսվում է, որ կմասնակցեն աշխարհի 24 լավագույն ակումբները, իսկ մրցաշարը կանցնի Քաթարում երկու տարին մեկ: Նախագծի շնորհանդեսը տեղի կունենա մոտավորապես մեկ ամսից: