13 մարտի 2013 - 11:56 AMT
Հավակնորդների մրցաշարի ոչ բոլոր մասնակիցներին է հաջողվել հասնել Լոնդոն

Եվրոպան ամբողջությամբ ձյան ծածկույթի տակ է՝ բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, չեղյալ են հայտարարվել տասնյակ չվերթներ: Հավակնորդների մրցաշարի ոչ բոլոր մասնակիցներին է հաջողվել ժամանակին հասնել Լոնդոն, հայտնում է chess-news.ru-ն:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը իր թիմի հետ մեկնել է Լոնդոն մարտի 11-ին: Առաջին տուրում նա սպիտակ խաղաքարերով կխաղա Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:

Մրցաշարը կանցնի մարտի 14-ից ապրիլի 1-ը: