13 մարտի 2013 - 10:38 AMT
«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Չինաստանում

Մարտի 9-ին Պեկինի լեզվի և մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:

Մեծ Եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաև Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով և ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են , որ Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվեց նաև Շանհայ քաղաքում: