13 մարտի 2013 - 14:07 AMT
Հյուսիսային Քրդստանը ցանկանում է անջատվել Իրաքից

Լոնդոնում հրատարակվող համաարաբական Asharq Al-Awsat թերթը գրում է այն մասին, որ աճում են այն վկայությունները, որ քրդերը մտադիր են անջատվել Իրաքից տնտեսական ու քաղաքական տարաձայնությունների պատճառով: Քուրդ պաշտոնյաները թերթին տված հարցազրույցում հայտարարել են, որ իրենց պետությունը ներառելու է Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի շրջաններ, և դա նրանց իրավունքն է:

Ֆալահ Մուստաֆան, որը Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության կառավարության արտաքին կապերի դեպարտամենտի պետն է, հայտարարել է, որ Բաղդադի հետ միությունը «կաթոլիկ ամուսնություն չէ»: Ըստ Asharq Al-Awsat-ի, քրդերի նոր սերունդը ցանկանում է դուրս պրծնել Իրաքից ու կողմնորոշվում է դեպի Թուրքիան ու Եվրոպան: Ինչպես հայտնում է թերթը, Իրաքի հեղինակավոր քրդական դպրոցներում շեշտն ավելի շատ դրվում է թուրքերենի ու անգլերենի, քան արաբերենի վրա: