13 մարտի 2013 - 14:02 AMT
Մեկնարկել է Մ-19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

Մարտի 13-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:

Ելույթ են ունենում չորս թիմեր: Առանձին թիմով հանդես է գալիս Հայաստանի ուսանողական հավաքականը: Ուժերը կչափեն նաև հանդբոլի մասնագիտացված դպրոցի, Վանաձորի և Արցախի ներկայացուցիչները:

Առաջնությունը կավարտվի մարտի 15-ին, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: