13 մարտի 2013 - 19:17 AMT
Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը

Մարտի 13-ին՝ ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: