13 մարտի 2013 - 23:12 AMT
Հռոմի պապն ընտրվեց

Կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել: Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրանում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», քիչ անց Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ժան-Լուի Թորանը կհայտնվի սուրբ Պետրոսի պալատի պատշգամբում, որպեսզի հնչեցնի հայտնի լատինական խոսքը և ասի, թե ով է ընտրվել: Հիշեցնենք, որ Հռոմի պապի ընտրության կոնկլավի առաջին նիստը կայացելմարտի 12-ին: