Հռոմի 266-րդ պապ դարձավ 76-ամյա արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլոն, ով կստանա Ֆրանսիսկո I անունը։
Նոր Հռոմի պապի անունը Սբ․ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց կարդինալ Ժան-Լուի Տորանը, հայտարարելով․ «Annutio vobis gaudium magnum: habemus Papam!» ( «Ես ձեզ մեծ ուրախություն եմ բերել՝ մենք նոր Հռոմի պապ ունենք»)։
Կարդինալների գաղտնի ժողովն ընթանում էր մարտի 12-ից․ քվեարկության չորրորդ փուլում կարդինալների մեկ երրորդ մասը քվեարկեց Բերգոլոյի օգտին։