14 մարտի 2013 - 00:05 AMT
Նոր Հռոմի պապն առաջին անգամ դիմեց հավատացյալներին

«Քույրեր ու եղբայրներ, բարի երեկո», - իր առաջին ելույթն այսպես սկսեց նոր Հռոմի պապ Ֆրանսիսկոս I։

Հռոմի պապն Աստծուն շնորհակալություն հայտնեց, որ կաթոլիկ աշխարհն արդեն նոր հոգևոր առաջնորդ ունի, շնորհակալություն հայտնեց իրեն ընտրած կարդինալներից ու Սբ․Պետրոսի տաճարի հրապարկում հավաքվածներից։ Այնուհետև նա առաջարկեց աղոթել Բենեդիկտոս XVI համար։ Ելույթի ավարտին Հռոմի պապը հավաքվածներին խնդրեց աղոթել, որ Աստած օրհնի իր ծառայությունը։

«Իսկ այժմ ես պետք է լքեմ ձեզ․ բարի գիշեր», - ավարտեց նա։