14 մարտի 2013 - 11:51 AMT
Չավեսի մարմինը, գուցե, հնարավոր չլինի զմռսել

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մարմինը, գուցե, հնարավոր չլինի զմռսել: Այդ մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն: «Գիտնականների կարծիքները վկայում են այն մասին, որ դա բավական դժվար կլինի անել», քանի որ «նման որոշումը հարկավոր էր շատ ավելի վաղ կայացնել»,-խոստովանել է նա:

Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկիր են ժամանել մասնագետներ Ռուսաստանից և Գերմանիայից:

Անցած շաբաթ Մադուրոն հայտարարել էր, որ Չավեսի մարմինը զմռսվելու է և դրվելու է Հեղափոխության թանգարանում, որպեսզի ժողովուրդը կարողանա հավերժ տեսնել նրան: