ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է ԵվՐՈ-2020-ը 13 երկրներում անցկացնելու վերաբերյալ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գաղափարը: Ըստ նրա, դա մրցաշարը կզրկի հոգուց ու սրտից:
«Եվրոպայի առաջնությունը պետք է անցնի 1-2 երկրներում,-մեջբերում է Kicker-ը Բլատերի խոսքերը:- Եթե ԵվՐՈ 13 երկրներում անցնի, մրցաշարը կկորցնի իր հոգին ու սիրտը: Չէ որ իմաստն այն է, որ ողջ երկիրը այդ մեկ մրցաշարով ապրի մի քանի շաբաթ»: