14 մարտի 2013 - 15:54 AMT
77 տարեկանում մահացել է Արամայիս Սահակյանը

77 տարեկանում մահացել է հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ և հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկացավ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից, որտեղ արդեն մի քանի օր է գտնվում էր գրողը:

Արամայիս Սահակյանը երկար տարիներ հրատարակել և ղեկավարել է «Ոզնի» երգիծական հանդեսը: Աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ ՀԼԿԵՄ մրցանակակիր է:

Արամայիս Սահակյանը նաև համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր է: Նրա գրած տեքստերով բազմաթիվ հայտնի երգեր կան: