14 մարտի 2013 - 17:46 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը «փակեց» վրանի հարցը

«Ես երբեք պահանջ չեմ ներկայացրել վրանի տեղադրման համար. դա առաջին հերթին ոստիկանության պարտականությունն է»: Այսօր Ազատության հրապարակում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին, երբ ոստիկանները թույլ չտվեցին Հովհաննիսյանին սատարող ակտիվիստներին վրան տեղադրել հրապարակում:

Ր.Հովհաննիսյանը ողջունեց ծածկ ապահովելու ակտիվիստների նախաձեռնությունը, ասաց, որ հարգում է ոստիկանին և երբեք թույլ չի տա, որ քաղաքացին ու ոստիկանը իրար դեմ դուրս գան. «Այս հարցը թողնում եմ գեներալ Գասպարյանին, երբ նրա խիղճը շարժվի և օրենքը պահանջի, թող տեղադրեն վրանը, իսկ քանի դեռ դա չի եղել, հարցը համարում եմ փակված»,- եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: