14 մարտի 2013 - 21:15 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին հանդես կգա իր պահանջով ու առաջարկներով

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ապագա ծրագրերի մասին կխոսվի մարտի 15-ին ժամը 17:00-ին գումարվող հաղթահավաքում:

« Իսկ ապրիլի 9-ին ես ժողովրդի առջև հանդես կգամ իմ պահանջով ու առաջարկով և կխորհրդակցեմ ժողովրդի հետ»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Մարտի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը փետրվարի 18-ի ընտրության արդյունքների վիճարկման գործով, ուժի մեջ թողնելով ԿԸՀ 62-Ա որոշումը:

«Այդպիսով ՍԴ-ն պայքարի իրավական ճանապարհին դրեց վերջակետ՝ հերթական անգամ ուժի մեջ թողնելով նախագահական ընտրությունների կեղծված արդյունքներ: Հովհաննիսյանին և ժողովրդին չթողնվեց համապետական ճգնաժամը հաղթահարելու այլ ելք, քան քաղաքական պայքարի շարունակումը»,- նշված է Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ: