15 մարտի 2013 - 13:26 AMT
Դավիթ Նալբանդյանը մարտի 21-30-ը կմասնակցի Sony Ericsson open մրցաշարին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մարտի 21-30-ը կմասնակցի Մայամիի Sony Ericsson open մրցաշարին: Սա կլինի նրա 12-րդ մասնակցությունն այս մրցաշարին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 4,330,625 դոլար է, հայտնում է АТР պաշտոնական կայքը:

Անցած շաբաթ Նալբանդյանը մասնակցում էր BNP Paribas Open մրցաշարին Ինդիան Ուելսում, սակայն երկրորդ շրջանում 7:6, 4:6, 6:3 հաշվով զիջել է լեհ Եժի Յանովիչին: