15 մարտի 2013 - 16:28 AMT
Երևանում քննարկել են ԱՊՀ գործունեության միջազգային իրավական ասպեկտներին վերաբերող հարցեր

Մարտի 14-15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 14-րդ նիստը` Հայաստանի նախագահությամբ և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կոմիտեն քննարկեց ԱՊՀ գործունեության միջազգային իրավական ասպեկտներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: