15 մարտի 2013 - 18:22 AMT
Սթիվեն Սփիլբերգը չի նկարահանի «Մովսեսը» ֆիլմը

Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է Warner Bros. առաջարկությունից մարգարե Մովսեսի մասին «Աստվածներ և թագավորներ» ֆիլմի նկարահանումից, հայտնում է Collider-ը:

Ստուդիան բանակցում էր Սփիլբերգի հետ 2011թ. սեպտեմբերից: 2012թ. սկզբում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ ռեժիսորը պատրաստ է ֆիլմ նկարահանել մարգարեի մասին: Սակայն արդյունքում Սփիլբերգը գերադասել է կենտրոնանալ այլ նախագծերի վրա, մասնավորապես Նապոլեոնի մասին սերիալի վրա Սթենլի Կուբրիկի սցենարով: