15 մարտի 2013 - 18:20 AMT
Արամայիս Սահակյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում

Հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 18:30-20:30-ը` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/: Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին, ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Արամայիս Սահակյանը մահացել է մարտի 15-ին: Գրողի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: