15 մարտի 2013 - 18:28 AMT
Աշտարակում վթար է եղել. Կա տուժած

Այսօր ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի շուկայի մոտ իրար են բախվել ՎԱԶ-2107 և ԻԺ-2715 մակնիշի ավտոմեքենաները:

ՎԱԶ-2107-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից: