15 մարտի 2013 - 18:36 AMT
ԱԺ-ում քննարկել են մարտի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգը

Մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ԱԺ մարտի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, այդ թվում` 15 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ԱԺ մարտի 18-21-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի մարտի 18-ի նիստում: