15 մարտի 2013 - 19:03 AMT
Խոսրովի անտառի տնօրենի անունը հայտնի կլինի 3 աշխատանքային օրից

Քիչ առաջ ավարտվել է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Բնապահպանության նախարարի խոսքով` քննությունը դրական են հանձնել երեք թեկնածու`Վարանցով Բարսեղյանը հավաքել է 75%, Գառնիկ Շաբոյան` 77.5%, Հրաչ Հովակիմյանը`99.1%: Հ. Հովակիմյանը հարցաշարի 10 հարցերից 9-ին, ըստ նախարարի, տվել է անթերի պատասխան, իսկ մեկին` ոչ լիարժեք: Նա արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոակատարն է:

Մյուս թեկնածուներից Լուսինե Կարապետյանը հավաքել է 34.1%, Հայկազ Կարապետյանը` 61.2%, Պարգև Ստեփանյանը` 37%, Գագիկ Հակոբյանը`69.8%:

Բնապահպանության նախարարը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն նշանակելու մասին որոշումը կկայացնի երեք աշխատանքային օրում: