15 մարտի 2013 - 19:46 AMT
«Ժողովրդավարական Հայրենիք». Ավագանու ընտրություններին պետք է գնալ ընդդիմադիր միասնական ճակատով

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը, Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը նպատակահարմար է համարում ընդդիմադիր միասնական ճակատով:«Ժողովրդավարական Հայրենիքը» նման որոշում կայացրել է վերլուծելով 2013-ի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ընթացող զարգացումները և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

«Պետք է մասնակցել համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ` մյուս կողմում թողնելով հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: