15 մարտի 2013 - 19:56 AMT
Ս.Սարգսյանն ու Ա.Ստուդենիկինը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացման հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին:

Նախագահը հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Ստուդենիկինին պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացման և Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: