Սահմնադրական դատարանը բաց է թողել իր վերջին հնարավորությունը` կիրառել սահմանադրական վճիռ և տապալել է իր վերջին փորձությունը: Նման կարծիքի է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակում, անդրադառնալով ՍԴ-ի կողմից իր և Անդրիաս Ղուկասյանի դիմումների մերժմանը, նա հայտարարեց, որ Հայաստանում պետք է փոխվի ոչ միայն գործադիր իշխանությունը, այլև` դատական համակարգը: «Սրանից հետո ոչ միան գործադիր իշխանությունը, այլև դատական համակարգը մինչև Սահմանադրական Դատարան պետք է ձևավորվի մեր կողմից` ժողովրդի կողմից»,- հայտարարեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ դիմումների քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանում գտնվում էր Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը` որպես գործող նախագահի ներկայացուցիչ: «Սահմանադրական դատարանում ի՞նչ գործ ունի արդարադատության նախարարը, ով պետք է պաշտպանի բոլոր հայերի արդարությունը: Ցավում եմ Հրայր:», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանից պահանջում էր անվավեր համարել ՀՀ նախագահ ընտրվելու մասին Կենրտոնական ընտրական հանձնաժողովի թիվ 62Ա որոշումը, սակայն Սահմանդրական դատարանի որոշմամբ այն մնաց ուժի մեջ: