16 մարտի 2013 - 11:46 AMT
13 մարդ է զոհվել և 154 վիրավորվել են Մեքսիկայում տեղի ունեցած պայթյունից

Առնվազն 13 մարդ է զոհվել և 154 վիրավորվել են Մեքսիկայում տեղի ունեցած պայթուցիկ նյութերի պայթյունից Տլասկալա գավառում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհվածների մասին: Ողբերգության զոհեր են դարձել ուխտավորները, որոնք մասնակցում էին տեղի կաթոլիկ սրբին նվիրված տոնական երթին, երբ հրթիռներից մեկը հանկարծ ընկավ պայթուցիկ նյութերով բեռնատարի մեջ, ուժեղ պայթյունի պատճառ դառնալով: