16 մարտի 2013 - 14:10 AMT
Մարտի 16-ին Շվեդիայում տեղի կունենա արքայադուստր Լիլիանի հուղարկավորությունը

Մարտի 16-ին Շվեդիայում տեղի կունենա արքայադուստր Լիլիանի հուղարկավորությունը: Նրա բազմամյա սիրավեպը արքայազն Բերտիլ Շվեդացու հետ ամենահայտնի սիրային պատմություններից է: Լիլիանը վախճանվեց մեկ շաբաթ առաջ 97 տարեկան հասակում:

Բրիտանիայում ծնված Լիլիան Մեյ Դևիսը ամուսնացած էր դերասան Այվան Քրեյգի հետ, երբ 1943թ. Լոնդոնում ծանոթացավ արքայազն Բերտիլի հետ: ՙ

Նրանք ամուսնացան միայն 1976թ., մինչ այդ նրանց սիրավեպը գաղտնի էր պահվում, քանի որ արքայազնը կարող էր կորցնել թագաժառանգի իրավունքները: