16 մարտի 2013 - 14:55 AMT
Sony-ին վաճառել է իր կենտրոնակայանները ԱՄՆ-ում 1,1 մլրդ դոլարով

Sony վաճառել է իր կենտրոնակայանները ԱՄՆ-ում՝ Մանհեթենում 1,1 մլրդ դոլարով: Գնորդներ են հանդիսացել Chetrit Group, Bank of China և SL Green Realty Group-ը, հայտնում է ՌԲԿ-ն:

Չնայած վաճառքին, ընկերությունը մտադիր է առաջիկա 3 տարիներին շարունակել վարձակալել գրասենյակը: Ապագայում Chetrit Group-ը կարող է երկնաքերը վերածել հյուրանոցի կամ բնակելի շենքի: Այս գործարքը խոշորագույնն է ԱՄՆ անշարժ գույքի շուկայում 2010թ. ի վեր: