16 մարտի 2013 - 14:18 AMT
Յասիր Արաֆատի աճյունի հետազոտման արդյունքները դեռ պատրաստ չեն

ՊԱԻ նախկին ղեկավար Յասիր Արաֆատի ոսկրային հյուսվածքների նմուշների հետազոտման արդյունքները դեռ պատրաստ չեն: Դրանով զբաղվում են փորձագետները Ռուսաստանից, Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, լրագրողներին է հայտնել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը:

«Մենք դիմել ենք 3 պետությունների, փորձագետները միմյանցից առանձին են աշխատում: Երբ արդյունքները պատրաստ լինեն, մեզ կտեղեկացնեն»,-ասել է Աբբասը: