16 մարտի 2013 - 14:38 AMT
Մարտի 23-ին Ֆրանսիսկոս Առաջինը կհանդիպի պատվավոր պապ Բենեդիկտոս XVI-ի հետ

Մարտի 23-ին նորընտիր Հռոմի պապ Ֆրանսիսկոս Առաջինը կհանդիպի պատվավոր պապ Բենեդիկտոս XVI-ի հետ, հայտնում է TMNews գործակալությունը:

Ֆրանսիսկոս Առաջինը կայցելի Բենեդիկտոս XVI-ին Հռոմի արվարձանում գտնվող ամառային նստավայրում:

Նորընտիր պապն արդեն շփվել է Բենեդիկտոս XVI-ի հետ հեռախոսով իր ընտրությունից քիչ անց: