Մարտի 16-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 34-րդ տուրի երկու հանդիպում: «Իմպուլսը» սեփական հարկի տակ ընդունել է «Ուլիսին» և առավելության հասել 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ռումյան Հովսեփյանը և Ֆիլիպ Տիմովը:
«Բանանցն» էլ մրցել է «Արարատի» հետ, այդ խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել`0:0:
Առաջնության առաջատը շարունակում է մնալ «Շիրակը», որն ունի 69 միավոր, նույնքան միավորով «Միկան» 2-րդ տեղում է: «Իմպուլսն» ունի արդեն 51 միավոր և հավասարվել է «Գանձասարին», որը 3-րդ տեղում է: «Բանանցն» ու «Արարատն» էլ եզրափակում են մրցաշարային աղյուսակը 25-ական միավորով:
Վաղը կկայանան «Փյունիկ»- «Միկա» և «Գանձասար»- «Շիրակ» հանդիպումները: