17 մարտի 2013 - 21:26 AMT
Դամասկոսում սիրիական բանակի՝ ազգությամբ հայ, զինծառայող է զոհվել

Դամասկում սիրիական բանակի ու ապստամբների միջև ընթացող մարտերի ժամանակ զինծառայող է զոհվել, ով ազգությամբ հայ էր։ Ինչպես հայտնում է հալեպահայերի ֆեյսբուքյան էջը, սիրիական բանակի զինվոր Վազգեն Իսահակ Թաղլյանը մահացել է մարտի 15-ին՝ Դամասկոսի արվարձաններից Մլեհա-Ջարամանայում։ 21-ամյա երիտասարդի հուղարկավորության արարողությունն անցկացվել է այսօր՝ Սուրբ Սարգիս եկեղեցում։