17 հոկտեմբերի 2005 - 13:40 AMT
Այսօր Երեւան է ժամանում Սամարայի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Սիչովը
Այսօր սկսվում է Սամարայի մարզի պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Սիչովի գլխավորությամբ: 2005 թվականը հայտարարված է Ռուսաստանի տարի Հայաստանում, որը բազմաթիվ հյուրեր է ընդունում Ռուսաստանի մարզերից: Հոկտեմբերին հանրապետություն էր այցելել Մոսկվայի պատվիրակությունը, իսկ հոկտեմբերի 17-ից 22-ը Հայաստան կժամանեն Սամարայի մարզի կառավարության անդամները, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները, ստեղծագործական կոլեկտիվներ: Այցի ծրագրում ընգրկված են հանդիպումներ հանրապետության ղեկավարների հետ, Սամարայի մարզի շնորհահանդեսը, այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, նկարիչ Ս. Շչեգլովի «Նահանգի մայրաքաղաքի խաչմերուկներում» ցուցահանդեսի բացումը, մարզի ստեղծագործական կոլեկտիվների համերգը, այցելություն Արարատի մարզ: Նշենք, որ 2005 թվականի առաջին կիսամյակում Սամարայի մարզի եւ Հայաստանի միջեւ արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել է 7,6 մլն ԱՄՆ դոլար: Սամարայի մարզից հիմնականում արտահանվում են մարդատար ավտոմեքենաներ եւ դրանց պահեստամասերը, Էլեկտրական եւ արդյունաբերական սարքավորումներ: