Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարում արդեն 3 տուր է խաղացվել: 2,5 միավորով աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը, որը միավորները կիսել է Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ և հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել) և Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա):
2 և 3-րդ տեղերը 2 միավորով զբաղեցնում են Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և Մագնուս Կարլսենը: Մարտի 18-ին շախմատիստները հանգստանում են, իսկ 4-րդ տուրը տեղի կունենա մարտի 19-ին: Կկայանան հետևյալ հանդիպումները՝ Կարլսեն-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսատան), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Գելֆանդ-Իվանչուկ: