18 մարտի 2013 - 13:10 AMT
Յուրա Մովսիսյանը մարտի 18-ին կմիանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

Ռուսաստանի հավաքականը ժամանել է Շերեմետևո օդանավակայան, որտեղից այսօր թռչելու է Լոնդոն կարճաժամկետ հավաքի, հայտնում է «ՍԷ» թղթակիցը:

Անակնկալ կերպով Ռուսաստանի հավաքականի հետ Շերեմետևո օդանավակայան է մտել «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը կժամանի Երևան, որպեսզի Հայաստանի հավաքականի կազմում մարտի 21-ին մասնակցի Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղին և մարտի 26-ին ելույթ ունենա 2014թ. ԱԱ ընտրական փուլի Չեխիայի հետ հանդիպմանը: