18 մարտի 2013 - 12:41 AMT
Քաղաքապետարանը պարզաբանում է` ինչո՞ւ Երևանի մսուր-մանկապարտեզներում 3 տարեկանից փոքր երեխաներին չեն ընդունում

3 տարեկանից փոքր երեխաներ ունեցող մի քանի մայրիկներ դիմել են PanARMENIAN.Net-ի խմբագրություն բողոքով` Երևանի մսուր-մանկապարտեզներում 3 տարեկանից փոքր իրենց երեխաներին չեն ընդունում:

«Ասում են` հիմա չենք ընդունում, հետո բերեք: Ասում են` վիրուսների շրջան է, բայց ինչո՞ւ հենց մինչև 3 տարեկան երեխաների համար», - ասաց նրանցից մեկը:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցմանը, տեղեկացնում են, որ 3 տարեկանից փոքր երեխաներին չեն ընդունում այն մանկապարտեզներ, որոնք ապահովված չեն սահմանված նորմերի պահանջներով կամ չունեն համապատասխան թույլտվություն /լիցենզիա/։