18 մարտի 2013 - 14:03 AMT
ՄԱԿ. Սիրիայում այլևս անվտանգ շրջան չի մնացել

Սիրիայում իշխանությունների ու ընդդիմության ներքին զինված հակամարտությունը երկու տարում տարածվել է երկրի գրեթե ողջ տարածքի վրա, անվտանգ շրջաններ չթողնելով քաղաքացիական բնակչության համար, որտեղ հնարավոր կլիներ պատսպարվել, ասվում է ՄԱԿ հումանիտար գործողությունների համակարգման վարչության տարածաշրջանային զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ կազմակերպության, հակամարտության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, շուրջ 4 մլն շտապ մարդասիրական օգնության կարիք ունի երկրի ներսում, իսկ փախստականների թիվն աճել է, հասնելով 1,1 մլն մարդու և շարունակում է ամեն օր ավելանալ: