18 մարտի 2013 - 14:01 AMT
Հայաստանը մասնակցում է Մոսկվայի «Intourmarket» զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 16-19-ին Մոսկվայում ընթանում է «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:

Հայաստանը «Intourmarket» ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցության ապահովումը նպատակամղված է խթանել Հայաստանի զբոսաշրջային իմիջը ռուսաստանյան տարածաշրջաններում, ինչպես նաև նպաստել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և թիրախային այդ շուկաներում գործող ռուսական զբոսաշրջային ընկերությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը: