18 մարտի 2013 - 13:15 AMT
Հ.Բագրատյանն` ավագանու ընտրություններում. «Ազատ դեմոկրատներն» ու «Ազատությունը» բանակցում են

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները բանակցություններ են վարում: Քննարկումները դեռ ընթանում են, որևէ որոշում չի կայացվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օգնական Շահանե Հակոբյանը:

Նա մեզ հետ զրույցում չնշեց, թե կոնկրետ ինչպիսի սցենարներ են քննարկվում: Տարածված լուրերի համաձայն, կուսակցությունները քննարկում են Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու, Հրանտ Բագրատյանի`«Ազատ դեմոկրատների» ցուցակում ընդգրկվելու հավանականությունը: