18 մարտի 2013 - 16:45 AMT
Մարտի 22-ին Երևանում կբացվի «FINAR» ցուցահանդեսը

Մարտի 22-24-ը Երեւանում տեղի կունենա «FINAR» ցուցահանդեսը, որի մասին տեղեկացնում է «Էքսպոմեդիա» Ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:«FINAR» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները,վարկային կազմակերպությունները և այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաև ՀՀ կենտրոնական բանկը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել և ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, և գործարարների, մասնավոր անհատների միջև:

«FINAR» ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը և նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծելպոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձևերի և տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել և զարգացնել ընկերության իմիջը: