18 մարտի 2013 - 18:49 AMT
ՆՓԱԿ-ում տեղի կունենա Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը

Մարտի 20-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում տեղի կունենա Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն: Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում:

Գրքի հերոսներից են Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Վահագն Գրիգորյանը,կինոռեժիսորԿարենԳևորգյանը, Յուրի Տրիֆոնովը, Միխայիլ Բախտինը, Ռոման Բալայանը և այլք: Շնորհանդեսի կազմակերպիչը ՍՄԻԼ հիմնադրամն է, որը նպատակ ունի Հայաստանում խթանել սոցիալ-մշակութային իննովացիաններ հասարակական կյանքի ոլորտներում: