19 մարտի 2013 - 11:47 AMT
Սիրիայի ընդդիմությունը վարչապետ է ընտրել

Սիրիայի ընդդիմության խորհրդակցական մարմինը մարտի 18-ին վարչապետ է ընտրել: Դա նախկին ձեռներեց Հասան Հիտտոն է, հայտնում է Al-Arabiya-ն: 49-ամյա Հիտոն ծնվել է Դամասկոսում, կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, ապրել է այնտեղ տասնյակ տարիներ: Չնայած դրան, նա համարվում է իսլամի մոլի հետևորդ: Առաջիկայում Հասան Հիտտոն կձևավորի ընդդիմության նախարարների կաբինետը: